Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Լրագրողական միջազգային մրցույթ՝ աշխատանքի միգրացիայի թեմայով

Լրագրողական միջազգային մրցույթ՝ աշխատանքի միգրացիայի թեմայով
27.09.2016 | 14:49

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (International Labour organization) հայտարարել է 2016թ. համաշխարհային մեդիա մրցույթ, որի խորագիրն է՝ «Աշխատանքի միգրացիայի մասին ստերեոտիպները կոտրելիս»:


Մրցույթի նպատակն աշխատանքային միգրացիայի ճիշտ կազմակերպման դրական արդյունքները, աշխատանքային միգրանտների ներդրումը տվյալ երկրում ընդգծելն է՝ չշրջանցելով նաև երևույթի բացասական կողմերը (օրինակ, ինչը հաճախ է պատահում՝ մարդու և աշխատանքային իրավունքների խախտումները):


Մրցութային անվանակարգերն են՝ գրավոր հոդված և տեսանյութ/մուլտիմեդիա նյութ: Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 2000 բառը, իսկ տեսանյութի/մուլտիմեդիա նյութի տևողությունը պետք է լինի մինչև 5 րոպե: Եթե մրցույթի ուղարկվող նյութն անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն չէ, պետք է ուղեկցվի թարգմանությամբ:


Յուրաքանչյուր անվանակարգում գլխավոր մրցանակը 1000 դոլար է:
Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31-ը:
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար սեղմել այստեղ:

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ